Համաշխարհային ճգնաժամի և գլոբալիստական հարձակումների պայմաններում անհնար է գոյատևել առանց Ազգը համախմբող ծրագրի։ Նման ծրագիրը կարելի է կառուցել միայն ազգային գաղափարի հիման վրա։ Այս մասին գրել է Արթուր Թովմասյանը:
«Նույնիսկ կապիտալիստական քաղաքական գործիչները գալիս են դրան՝ ավելի ու ավելի պարզ գիտակցելով, որ կապիտալիզմն, դեմոկրատիան ու լիբերալիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Ուստի Հայաստանին պետք է Ազգային լիդեր, ազգային ծրագրի հետևյալ կետերով.
1. Ավանդական ընտանիքի ամրապնդում և դերի բարձրացում.
2. Ազգային կրթության դասավանդում նախադպրոցական, դպրոցական և բուհական հաստատություններում.
3. Ազգային բանակաշինություն, Բանակի վերականգնում.
4. Հայ Առաքելական Եկեղեցու դիրքի բարձրացում.
5. Մշակույթի վերականգնում.
6. Հայոց լեզվի դերի բարձրացում.
7. Ժողովրդագրական (դեմոգրաֆիա) քաղաքականության իրավիճակի բարելավում:
Այս ամենը նախ և առաջ մեզ թույլ կտա պահպանել ՀԱՅՐԵՆԻՔ և ունենալ Անկախ Ազատ Հայաստան ու մոտ ապագայում նաև Ազատ Անկախ Արցախ:
Հ.Գ Հայ ժողովրդի առաջնորդները ծնվում են պայքարի ժամանակ, դա ապացուցված փաստ է: Պայքարեկ հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ...»,- գրել է նա: