Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել Է 1 189-ով՝ մեկ օր առաջվա 1 178-ի դիմաց՝ մինչեւ 242 060:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 40 443-ով՝ մինչեւ 8 633 643: Հարաբերական արտահայտությամբ ախտահարվածների քանակի աճը կազմել Է 0,47 տոկոս:
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, ովքեր այս պահին բուժում են անցնում, ավելացել Է մինչեւ 946 145:
Կորոնավիրուսից հետո բուժված անձանց թիվը մեկ օրում աճել Է 32 807-ով՝ մինչեւ 7 445 438, դա առավելագույն մեծությունն Է համավարակի սկզբից ի վեր:
Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տեղեկատվության համաձայն՝ նվազել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86,2 տոկոսը:
Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 6 827-ով՝ մեկ օր առաջվա 5 736-ի դիմաց՝ մինչեւ 1 837 057: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,37 պոկոս: