|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը վերջերս գնել են իսրայելական Python-5 «օդ-օդ» հրթիռների խմբաքանակ. հայտնում է Pars Today-ը:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը վերջերս ստացել են իսրայելական I-Derby ER հրթիռներ՝ ՄիԳ-29 կործանիչների վրա տեղադրելու համար։
I-Derby ER հրթիռները իսրայելական Rafael պաշտպանական ընկերության Derdy ընտանիքի հրթիռների արդիականացված տարբերակն են: Սրանք միջին հեռահարության ավիացիոն հրթիռներ են՝ առավելագույն 100 կմ հեռահարությամբ։ Յուրաքանչյուր հրթիռի համար Ադրբեջանի մատակարարումները կարժենան 300 հազար դոլար։
Հրթիռները կարող են տեղադրվել F-16C/D, F-5, Mirage, JAS-39 Gripen կործանիչների վրա, հնարավոր է՝ ՄիԳ-21 և ՄիԳ-29։