Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աֆղանստանի ԶԼՄ-ները, հղում անելով պաշտոնական մարմիններին և ականատեսներին, հայտնում են, որ թալիբ գրոհայինները կրակ են բացել աֆղանական հարսանիքի արարողության ժամանակ կենդանի երաժշտություն հնչելու պատճառով: Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ։
Հարձակման զոհերի հարազատները հայտնել են, որ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Սուրխուդ քաղաքում թալիբները կրակ են բացել հարսանյաց հյուրերի վրա կենդանի աֆղանական երաժշտության կատարման պատճառով, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։
Թալիբների ներկայացուցիչը չի հաստատել տեղեկությունը, սակայն ասել է, որ թալիբները համաձայն չեն նման գործողությունների հետ:
Զաբիուլլահ Մուջահիդն ասել է. «Միջադեպի հետաքննությունը շարունակվում է, և մենք չգիտենք, թե ինչպես է դա տեղի ունեցել»: Նրա խոսքով՝ միջադեպի պատճառ կարող էին լինել անձնական դրդապատճառները։
Թալիբների ներկայացուցիչը նշել է, որ Իսլամական Էմիրությունում ոչ ոք իրավունք չունի խանգարելու երաժշտություն կամ այլ բան լսողին։
«Եթե ինչ-որ մեկը սպանում է ինչ-որ մեկին, նույնիսկ եթե նա թալիբ է, դա հանցագործություն է, և նա պատասխանատվության կենթարկվի», - եզրափակել է Զաբիուլլա Մուջահիդը։