|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Միջազգային կոնյունկտուրան այս պահի դրությամբ բարենպաստ է մեր դիվանագիտության համար՝ ինչ-որ մի բան վերցնելու տեսանկյունից. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց միջազգայնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգները եւ դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Միջազգայնագետը դժվարանում է ասել՝ տարածաշրջանում պատերազմի հաջորդ փուլը կլինի ռազմական գրծողություններո՞վ, թե՞ դիվանագիտական ճակատով:
«Ալիեւը պարբերաբար հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, իսկ նրա հայտարարություններին Մինսկի խմբից հակազդում են՝ ասելով, որ դու չես որոշում՝ լուծված է, թե ոչ: Սա նշանակում է, որ մենք դեռեւս ինչ-որ բան ունենք ստանալու»,-ասաց նա:
Սարգսյանը ինչ-որ բան ստանալու մեկ այլ հնարավորություն է համարում նաեւ այն հանգամանքը, որ Մինսկի խմբում բոլորը լուրջ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ՝ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ֆրանսիան:
«Թուրքիայի նկատմամբ այս վերաբերմունքը կարող ենք օգտագործել՝ նրան ճնշելու ուղղությամբ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.