Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմի 23-րդ օրը ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խոստովանեց, որ սա սովորական պատերազմ չէ: Իսկ Նիկոլ Փաշինյանը ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցներում ասաց, որ արցախյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով ու դրա համար ինքը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը այդ թվում՝ գնալ ու բանակցել: Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Սակայն նույն օրը ինքն իր խոսքին հակասող գրառում արեց։
Պատերազմի ավարտից օրեր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24-ի» եթերում այլ բան էր ասում: Նրա խոսքով Շուշիի հանձնման հարցը մինչ այս պատերազմը երբեք չի քննարկվել: Հայոց բերդաքաղաքի հարցն առաջացել է պատերազմի ընթացքում, թեեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատերազմից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանին հանձնվեին Արցախի Հանրապետության 7 շրջանը, ներառյալ՝ Շուշին:
Պուտինը նշել է, որ հոկտեմբերի 19-20-ը, երբ Ադրբեջանի բանակը գրավել էր Արցախի Հանրապետության հարավում մի փոքր հատվածը միայն, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում իրեն հաջողվել էր համոզել Իլհամ Ալիեւին դադարեցնել մարտերը, բայց Ադրաբեջանի նախագահի թելադրած պայմանից հրաժարվել էր Հայաստանի վարչապետը:
Պատերազմի 23-րդ օրը ԱՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ: Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ որոշվեց ամեն օր, ուղիղ 10 րոպե տեւողությամբ հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը: Հրթիռակոծված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում հնչում էին սթափեցնող զանգերը՝ կարծես զգուշացնելով՝ ուշքի եկեք:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։