Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Բիթքոինի արժեքը ուրբաթ օրը աճում է 4%-ով, եւ րոպեներ առաջ այն գերազանցել է 60 հազար դոլարի շեմը՝ ապրիլից ի վեր առաջին անգամ, երբ պատմական ռեկորդ սահմանվեց, հաղորդում է ՌԻԱ նովոստին։
Binance բորսայում՝ առեւտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթների բորսայում, մայիսի 18-ի դրությամբ բիթքոինը թանկանում է 4,14%-ով՝ հասնելով 59,97 հազար դոլարի, րոպեներ առաջ ցուցանիշը հասել է 60,36 հազար դոլարի:
Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, բիթքոինն այժմ թանկանում է 4.24%-ով ՝ հասնելով 59.83 հազար դոլարի:
Ապրիլին գրանցվել է 64,85 հազար դոլարի պատմական ռեկորդ: Այսպիսով, կրիպտոարժույթի արժեքը այս պահին ընդամենը 7,4%-ով է պակաս, քան պատմական ռեկորդը: