|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՀԱՊԿ-ի հիմնական սպառնալիքները միջազգային ահաբեկչական ակտիվության աճն ու Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումն են, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՀԱՊԿ անդամ պետությունների համար սպառնալիքների հիմնական աղբյուրներն են միջազգային ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների գործունեության աճն ու աշխարհագրությունը, արեւմտյան պետությունների գործունեությունը կոալիցիոն եւ ազգային ռազմական կարողությունների զարգացման ուղղությամբ՝ Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ակտիվ ընդլայնմամբ»,- ասել է Սիդորովը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ:
Նա նաեւ սպառնալիքներին է վերագրել կիբերտարածքում գործողությունների մասշտաբների աճը, Ուկրաինայում իշխող ռեժիմի հակառուսական հռետորաբանությունը եւ կոնֆլիկտային բարձր լարվածության պահպանումը Սիրիայում եւ Աֆղանստանում:
Մեծ մասամբ, ըստ նրա, միջազգային իրավիճակի սրմանը նպաստում է «ԱՄՆ-ի եսակենտրոն գործունեությունը», որոնք իրենց որպես միջազգային անվտանգության միակ երաշխավոր են դիրքավորում: