|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Թեհրանը Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունները Կասպից ծովում անօրինական է համարում:
IRNA-ի հաղորդման համաձայն՝ մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան լիովին պարզաբանել է այս հարցը: Ափամերձ հինգ պետությունները համաձայնել են, որ, այս հինգ երկրներից բացի, այլ երկրների ռազմական ներկայությունն անօրինական է»:
Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:
Հիշեցնենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան ընդունվել է 2018 թվականի օգոստոսի 12 -ին: Այն ամբողջությամբ բացառում է Կասպից ծովում ոչ կասպյան պետությունների ռազմական ներկայությունը: Այս կետն ընդունվել է՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ձգտումները, որի անդամ է Թուրքիան, Կասպից ծովում տեղ գրավելու համար: