|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ իշխանությունների հասցեին։ news.ru-ի հաղորդմամբ՝ նա հայտարարել է, որ կառավարությունը խաբում է քաղաքացիներին կորոնավիրուսի վիճակի հետ կապված։
Դերասանուհին Ինսթագրամում գրել է, որ իր քույրն ամուսնու հետո COVID-19-ով են հիվանդանցել, այժմ հիվանդանոցում են և գտնվում են ծանր վիճակում։ Դերասանուհին հայտարարել է, որ Մոնտանա նահանգում, որտեղ այժմ գտնվում են իր հարազատները, անհնար է անալիզներ հանձնել, քանի դեռ չեն հայտնվել հիվանդության ախտանիշները:
«Երբ նրանք ասում են, որ բոլորի համար թեստեր կան, ստում են։ Երբ նրանք ասում են, որ բուժքույրերի համար թեստեր կան, ստում են։ Մարդիկ մահանում են և պայքարում են իրենց կյանքի համար, որովհետև բացի ստից այլ բան չկա»,- գրել է Շերոն Սթոունը։
Դերասանուհին կոչ է արել նախագահական ընտրություններում քվեարկել դեմոկրատների թեկնածու Բայդենի օգտին։