Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստեփանակերտի՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին բարոնուհի Քերոլայն Քոքսի աջակցությամբ, նպատակն էր աջակցություն ցուցաբերել Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներին և քաղաքացիական անձանց։
Տարիների ընթացքում ընդլայնվելով՝ այն սկսեց մատուցել վերականգնողական ծառայություն Արցախում ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող բոլոր այն անձանց, որոնք դրա կարիքն ունեն։ Կենտրոնը, լինելով միակը իր ծառայության մեջ, չունի տարիքային սահմանափակում։ Կենտրոնում գործում է մանկական առողջության բաժանմունք, ինչպես նաև աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների համար ցերեկային խնամքի և բուժման կենտրոն։ Կենտրոնը ունի տնային այցելության բաժանմունք, որի շահառուներն են 200-ից ավելի ծանր ախտորոշումով հաշմանդամություն ունեցող անձինք։
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, ի թիվս այլ կարիքների, ունի մասնագիտական սարքավորումների, ծրագրի աջակցման կարիք: Առաջնային խնդիրներից է կենտրոնի շենքի վերակառուցումն ու վերանորոգումը:
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ իր պարբերաբար աշխատանքի ընթացքում ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը կենտրոնի առկա կարիքները ներկայացրել է բազում կառույցների և սփյուռքահայ անհատների:
Ազատուհի Սիմոնյանի առաջարկով «Հայաստան» դաշինքը, ծանոթանալով կենտրոնի խնդիրներին, որոշել է դաշինքի պատգամավորների՝ Ազգային ժողովից ստացած պարգևավճարները փոխանցել կենտրոնի հաշվեհամարին: Ի պատիվ «Հայաստան» դաշինքի, պատգամավորների պարգևավճարները ամբողջությամբ՝ ընդհանուր 10․740․000 ՀՀ դրամ, փոխանցվել են վերականգնողական կենտրոնի հաշվեհամարին, որը ծառայելու է կենտրոնի համար նոր մասնագիտական գույքի և անհրաժեշտ բժշկական պարագաների ձեռք բերման նպատակին:
Կենտրոնը իր շնորհակալություն է հայտնում «Հայաստան» դաշինքի պատգամավորներին մարդասիրական այս օգնությունը տրամադրելու համար։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգեւավճարների գումարն ամբողջությամբ՝ 10 740 000 դրամ, «Հայաստան» խմբակցությունը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։