Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարց - Միշտ խոսվում է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալ օգնել են արևմտյան շրջանակները, բայց ինչպե՞ս է ստացվում, որ արևմտյան համբավ ունեցող Փաշինյանը կայացնում է ամենից ռուսամետ որոշումները, օրինակ՝ Սիրիա են զորք ուղարկում, երբ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր զորք ուղարկել, հայտնի դարձավ, որ պղձնամոլիբդենային գործարանը մասնավորեցվեց հենց ռուսական ընկերության կողմից, ձևավորվել է ամենապրոռուսական խորհրդարանը: Դուք այս հարցի պատասխանը ունե՞ք, թե ովքե՞ր են այս մարդիկ, և արդյո՞ք ՌԴ որոշ շրջանակների կողմից համակրանք վայելում են:
Ռոբերտ Քոչարյան Իսկապես բարդ հարց է, կարծում եմ, որ այս ուժերի գործունեությունը պետք է գնահատվի մի քիչ այլ անկյան տակ՝ գերնպատակը իրենց համար իշխանությունը պահելն է: Իրենք կանեն ամեն ինչ՝ իշխանությունը պահելու համար․ եթե այսօր դա հարմար է անել ՌԴ-ի հետ, անելու են ՌԴ-ի հետ, եթե վաղը ձեռնտու դառնա անել Թուրքիայի հետ, անելու են Թուրքիայի հետ, վաղը՝ Պակիստանը, կանեն Պակիստանի հետ: Այստեղ մի փնտրեք շատ բարդ սխեմաներ․ այսօր սա է ձեռք տալիս, դա եմ անում: Իզմերի բացակայության անբարոյականությունը հենց դրա մեջ է, որ դու քեզ չես կապում սկզբունքների հետ, սկզբունքը աթոռը պահելն է:
Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ապա դա տարիներ շարունակ հետևողականորեն կապել են ինձ հետ, արվում էր «Հայկական ժամանակ» թերթի կողմից։ Հիմա՝ ո՞վ փայ մտավ և ո՞ւմ հետ: Երևի ՀՀ պատմության մեջ ամենից մութ գործարքն է՝ անհասկանալի տրամաբանությամբ, չես հասկանում, թե ինչու ինչ-որ նվիրաբերություն է արվում և այդ փայի կառավարումը հանձնվում է վարչապետի աշխատակազմին, աբսուրդ է, պետական բաժնեմասները պետք է կառավարվեն ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարության կողմից, ի՞նչ գործ ունի վարչապետի աշխատակազմը: Սա ուղղակի փայ մտնել է ՀՀ ամենից գրավիչ, ամենից խոշոր ակտիվի կառավարման մեջ, սա կոռուպցիայի դրսևորման բարձրագույն պիլոտաժ է՝ լկտիությանը հասնող: