|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր և այդ համատեքստում կարևորեցին ԱՄՆ Կոնգրեսի դերը։
Դեսպան Մակունցը կոնգրեսականին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:
Այդ առթիվ դեսպանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականին վերոնշյալ խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։