Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Անշուշտ, այս ընտրությունների հիմնական ինտրիգը լինելու է գործող նախագահի եւ իմ միջեւ` այդտեղ կասկած չկա»,- Վերին Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
Ապա նա նշեց, թե 2008-ին ավելի լավ ծավալված շարժում էր` դժբախտաբար հաջող ավարտ չունեցավ, եվ մարդիկ թող չկարծեն, թե պապն ամեն անգամ փլավ է ուտելու: «Ես ինձ լավ հաշիվ եմ տալիսմ, թե ինչ եմ անում, եւ դուք վերջը կտեսնեք: Ես սա ձնագնդի նման ծավալելու եմ ամբողջ հանրապետությունով մեկ: Ես պնդում եմ, որ ամենալավ մոդելն ու լուծումները տվել եմ միայն ես»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Թեկնածուն ասաց նաեւ, որ ինքը ձայն չի խնդրում, ձայն չի ակնկալում, քնաի որ մեկ է` հանրապետությունով մեկ իրեն են ասելու` «մի բան արա»: Բգրատյանը հանդիպման մասնակիցներին կոչ արեց գնալ ընտրության` անկախ ամեն ինչից, քնաի որ մի օր ստացվելու է իշխանափոխությունը:
«Ես ոտքի եմ կանգնել, չեմ ակնկալում ոչ մի պաշտոն, ինձ ոչ մի պաշտոն չեմ ակնկալում այսօր` հերիք է`ես չեմ ուզում, որ ինձ պաշտոնի նշանակեն, ես ուզում եմ ինքս իմ ուզածը վերցնել: Ու ես մինչեւ վերջ իմ ասածին տեր եմ կանգնելու»,- իր ելույթը եզրափակեց Հրանտ Բագրատյանը:
Նախագահի թեկնածուն անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ին եւ նշեց, որ նշույլ անգամ չի փոշմանել, որ մասնակցել է ՀԱԿ-ի ստեղծմանը, քանի որ այն հսկայական գործ արեց, եւ որ ՀԱԿ-ի նպատակը վերջնական իշխանափոխություն անելն էր, ինչը չստացվեց:
«Կյանքը շարունակվում է` ոչ կոնգրեսի ֆորմատով, բայց շարունակվում է: Հիմա էլ հաշվեք` Կոնգրեսի մի տարատեսակ էլ մենք ենք էլի` ի՞մ ասեմ»,- ասաց Բագրատյանը:
Իսկ հարցին, թե ինչու առանձնացավ ՀԱԿ-ից, նշեց, թե չի առանձնացել, ուիղղակի ոչ ոք թեկնածություն չի դրել ՀԱԿ-ից, իսկ ինքը դրել է: Իսկ հարցին, թե ինչու ՀԱԿ-ը չի պաշտպանում իրեն Բագրատյանը պարզաբանեց նաեւ դա: