կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 09:09
Առանց Կատեգորիա

Ալեն Սիմոնյանի որոշումից իշխանական պատգամավորները զարմացել են. մեկնում ՌԴ՝ առանց ընդդիմության․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի որոշումից իշխանական պատգամավորները զարմացել են. մեկնում ՌԴ՝ առանց ընդդիմության․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իշխանական թեւի ներկայացուցիչների համար զարմանալի մի որոշում է կայացրել: Բանն այն է, որ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանին ՌԴ է հրավիրել, ու վերջինս էլ, բնականաբար, ընդունել է հրավերը եւ մտադիր է մեծ իշխանական պատվիրակությամբ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա մեկնել:

Անգամ այնպիսի պատգսմավորներ են ընդգրկվելու պատվիրակության կազմում, որ ռուս-հայկական հարաբերությունները ջերմացնող ոչինչ չեն արել՝ հակառուսական դիրքորոշումներով հայտնի իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ռուսական հարաբերությունների ջերմացման հարցում որեւէ «գործ» չարած Արուսյակ Ջուլհակյանը, Անդրանիկ Քոչարյանը, նախկին լրագրող-պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արթուր Հովհաննիսյանը: ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին եւս հնարավոր է Սիմոնյանը ընդգրկի պատվիրակության կազմում:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանը որոշել է հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում ՌԴ կատարելիք այցի պատվիրակության կազմում ընդգրկել իր վաղեմի բարեկամներ, ԱԺ ՔՊ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Գուրգեն Արսենյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ քանի որ Ալեն Սիմոնյանին է անձամբ հրավերը եղել, նա միանձնյա է որոշում՝ ում հետ գնալ, եւ որոշվել է որեւէ ընդդիմադիր պատգամավոր չընդգրկել պատվիրակության կազմում:

Իշխանության ներսում եւս տարօրինակ են համարել Սիմոնյանի որոշումը, քանի որ եթե հնարավոր էր նման հանդիպումներով հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդել, ջերմացնել, մի օգտակար գործողություն իրականացնել, ապա տարօրինակ է, որ պատվիրակությունում կլինեն այնպիսի մարդիկ, որոնք այդ հարաբերություններում «չկան», զուտ էքսկուրսիա են գնալու Մոսկվա: Ի դեպ, նշվում է, որ այդ այցի շրջանակներում հանդիպում է նախատեսված նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում