Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը Մինսկի խմբի համանախագահների սպասվող այցի շուրջ զրուցել է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանի հետ։
-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախատեսվում է համանախագահների այց տարածաշրջան, այդ թվում՝ Ստեփանակերտ։ Ի՞նչ դիտարկում ունեք այս կապակցությամբ։
-Հայտնի հանգամանքների բերումով՝ ավելի քան մեկամյա բացակայությունից հետո ողջունելի է, որ Մինսկի խմբի համանախագահությունը վերջապես Արցախ այցելելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Նախ կարևոր է, թե ի՞նչ երթուղով են համանախագահները ժամանելու մայրաքաղաք Ստեփանակերտ։
-Սեպտեմբերի 24-ի հայտարարության մեջ համանախագահները «վերահաստատել են իրենց հանձնառությունը` շարունակել աշխատանքը կողմերի հետ` գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ՝ համաձայն իրենց մանդատի»։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է նշանակել վերջին ձեւակերպումը։
-Նախ՝ մենք արձանագրում ենք, որ, ըստ համանախագհների, Արցախի հիմնահարցը դեռևս կարգավորված չէ՝ հակառակ անցած տարվա պատերազմի արդյունքին։
Դրական է, որ համանախագահությունը փորձում է հակամարտության կարգավորման համար համապարփակ լուծումներ փնտրել։ Բայց հարց է առաջանում, թե որո՞նք են, այսպես կոչված, «մնացյալ խնդիրները»։ Բանն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները միայն չեն սկսվում և ավարտվում Արցախյան հիմնախնդրով։ Արցախյան հիմնախնդիրն էլ, որպես այդպիսին, բխում է հայության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունից և այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է։
Պետք է նաև հասկանալ, թե այդպիսի մոտեցման շրջանակներում համանախագահությունը արդյո՞ք գործուն քայլեր ձեռնարկելու է ագրեսիայի արդյունքները վերացնելու համար, այդ թվում՝ Արցախում և Արցախից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առումով։
-Ի՞նչ ակնկալել համանախագահների առաջիկա այցից:
-Անկախ այցի անմիջական արդյունքից՝ արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորման արդյունքում հարգվելու և իրացվելու են Արցախի ՝ ի վերուստ սահմանված անառարկելի իրավունքները։