|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Եվրոպայի նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանի պարգեւատրման արարողությունը: Երկամարտի 320 կգ արդյունքով 67 կգ քաշայինների կարգում հավասարը չունեցավ երիտասարդ Գոռ Սահակյանը: Նա նվաճեց այս քաշային կարգի երեք ոսկե մեդալները:
Գոռ Սահակյանի պատվին հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ հայոց եռագույն դրոշը:
Երկամարտում ոսկե մեդալակրին հայտարարելուց հետո մարզահամերգային համալիրում հավաքված երկրպագուները «Հայաստան» եւ «Վեդի» վանկարկումներով ծափերով ողջունեցին նորընծա չեմպիոնին: