|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Եվրամիությունը պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ` պատերազմի հետևանքները հաղթահարելու համար. հայտարարել է Վրաստանում ԵՄ Հարավային Կովկասի և ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տայվո Կլաարը։
«30 տարվա հակամարտությունը թողել է շատ խոր սպիներ: Ելնելով այսօրվա` այստեղ լսածից` պետք է հիշել, որ պատերազմը սարսափելի բան է: Բայց նաև պետք է նայել ապագային: Եվ Եվրամիությունը դրա օրինակն է»,- ուրբաթ լրագրողներին ասել է Կլաարը՝ 2020 թվականի դեկտեմբերին թշնամուն հանձնված և այժմ օկուպացիայի տակ գտնվող Աղդամի շրջան այցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կիսել պատերազմի հետևանքները հաղթահարելու փորձը:
«Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ օգնելու գտնել այլ, ավելի լավ ապագա», - ավելացրել է Կլաարը: