|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևան քաղաքի ավագանու սեպտեմբերի 14-ին նիստի օրակարգում ընդգրկված է նաև Երևան քաղաքում աղբյուր-հուշակոթող տեղադրելու վերաբերյալ հարցը։ Այն տեղադրվելու է Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում։
Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից ներկայացվել է միջնորդություն Երևան քաղաքում տեղադրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին վնասազերծած հայ վրիժառուների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթողի տեղադրման հարցի վերաբերյալ դրական եզրակացություններ են ներկայացվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանի ավագանու խմբակցությունների կողմից։ «Բազմաթիվ քննարկումներ են եղել, ընտրվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված հուշաղբյուր» անվանումը»,- ավագանու նիստում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: