կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-14 14:53
Քաղաքական

Ջհանգիրյանի որդու 600 հազար դոլարանոց բնակարանի մասին Արեգնազ Մանուկյանի բացահայտումը

Խնդրում եմ հաստատել կամ հերքել լուրերը. վերջերս, երբ ընտրվել եք ԲԴԽ նախագահ, ձեր որդու համար Երևանի Կասկադ թաղամասի հատվածում 600 հազար դոլարով բնակարան եք ձեռք բերել։ Այս մասին Ազգային ժողովում ՀՀ բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ 

«Եթե դա համապատասխանում է իրականությանը, խնդրում եմ ասեք՝ որտեղի՞ց»,- նշեց նա։

Գագիկ Ջհանգիրյանը շեշտեց, որ Խաչատուր Սուքիասյանն իր խնամին է։ «Ուրեմն շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, ուրեմն այդ փողերն էլ կա՛մ իրենք են տվել, կա՛մ չեն տվել, ես տեղյակ չեմ, իրենց հարցրեք»,- պատասխանեց նա։

Արեգնազ Մանուկյանը շարունակեց հարցը․ «Այսինքն՝ նա Ձեզ կաշառք է տվել, կոռուպցիոն դեպքի հե՞տ գործ ունենք․ որքան էլ Ձեր խնամին է, բայց Դուք պաշտոնյա եք»։

Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց․ «Ի՞նչ կապ ունի, ազի՛զ ջան, իմ տղան չափահաս է, արդեն երկու և ավելի տարի է՝ առանձին են ապրում, առանձին ընտանիք են, երկու երեխա ունեն, երրորդը ուզում ենք, որ ունենան, դեռ չեն ունեցել։ Եթե հիմա իր կնոջ հայրը կամ հորեղբայրը․․․ Իմիջիայլոց, հիփոթեքով էլ ձևակերպել են, այդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել, այդ բոլորը երևակայության արդյունք են»։