|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ընտրությունները պետական համակարգի համար փորձություն են, հասարակության համար՝ սթրես․ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Մենք մինչ օրս շարունակում ենք չհաղթահարել այդ սթրեսն այն պարզ պատճառով, որ մի շարք համայնքներում շարունակում են նախընտրական քարոզչական պաստառներ փակցված մնալ, այստեղ մենք ունենք խնդիր», - ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ այդ պաստառները հիմնականում իշխող կուսակցության պաստառներն են:
«Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ կա՛մ վախենում են, կա՛մ խուսաափում են պաստառները պոկելուց, ինչը նորմալ չէ»,- նշեց Թովմասյանը:
Նրա խոսքով՝ պետք է ամբողջ երկիրը մաքրվի նախընտրական տրամադրություններից:
«Մենք չենք կարող հավերժ ապրել ընտրական գործընթացներով ու հավերժ մեր ուշադրությունը սևեռել նախընտրական պաստառների վրա, այս մասով մենք պետք է ինտերակտիվ գործիքակազմ կիրառենք, որ ընտրություններից հետո երկիրը մաքրվի նախընտրական պաստառներից, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն հանդուրժել քաղաքական այս կամ այն լիդերի ժպտացող կամ դժգույն դեմքը»,- նշեց Թովմասյանը: