կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-23 16:59
Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով

Երևանի քաղաքապետարանի ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այս օրերին ձնամաքրման աշխատանքները կիրականանան ըստ նախապես հաստատված ընթացակարգի։ 
«Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, այսօր, հունվարի 23-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը: Առաջիկա օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճանի: Հաշվի առնելով այս հանգամանքը, Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել տեղումներով պայմանավորված քաղաքացիներին պատճառվող հնարավոր անհարմարությունները։ 
Հարկ է նշել, որ թե՛ ձնամաքրման, թե՛ ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները կիրականցվեն համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։ 
Այնուհանդերձ, երթևեկի հնարավոր դժվարություններից զերծ մնալու նպատակով, հորդորում ենք մեր քաղաքացիներին լինել ավելի զգոն և ուշադիր, պահպանելով ձմեռային երթևեկության բոլոր կանոնները։ 
Կոչ ենք անում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» հեռախոսահամարների /514-152, 514-187, 514-236, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով: 
Եղանակային փոփոխությունների արդյունքում հնարավոր անհարմարությունների լուծման հարցում ակնկալում ենք մեր համաքաղաքացիների օժանդակությունն ու ըմբռնումով մոտեցումը»։