Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2021թ․ հոկտեմբերի 17-ին, ինչպես նաև 2021թ․ նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2021թ․ հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10․00-ից մինչև 17․00-ն՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից։
«Ընդ որում, 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար համապատասխան համայնքը սպասարկող անձնագրային ծառայությունները քաղաքացիներին տրամադրելու են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ․ հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամաբ սահմանված տեղեկանքները։
Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու»,-ասված է հաղորդագրությունում։