Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 6-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կարևորելով տարեցների, միաժամանակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, այցելել է միայնակ տարեցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանգանակ» հասարակական կազմակերպության գրասենյակ և հանդիպել կազմակերպության ներկայացուցիչների և պատերազմի արդյունքում տեղահանված միայնակ տարեցների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը:
Պաշտպանն ընդգծել է մեծահասակների կյանքի որակի բարելավման ուղղությամբ «Հանգանակի» կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և տարեցների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի կարևորությունը և շնորհակալություն հայտնել պատերազմից հետո տեղահանված միայնակ մեծահասակներին ևս կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին շահառու դարձնելու համար։
Հարցուպատասխանի ձևաչափով վեր են հանվել տեղահանված միայնակ տարեցների կարիքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել նրանց կեցության պայմաններին և իրավունքների պաշտպանությանը, որոնց արդյունավետ իրացման և պաշտպանության նպատակով Պաշտպանը հանդես կգա հստակ գործողություններով ու առաջարկություններով:
Հանդիպման ավարտին Գեղամ Ստեփանյանը նշել է, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: