կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-04 16:13
Հասարակություն

Սևան քաղաքում մոտ 3 տոննա անասնակեր է այրվել

Սևան քաղաքում մոտ 3 տոննա անասնակեր է այրվել

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:04-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ս․ Սևանեցի փողոցում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի Ս․ Սևանեցի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:30-ին, մարվել՝ 12:42-ին: Այրվել է մոտ 3 տ կուտակած անասնակեր։