կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-03 11:09
Քաղաքական

Արցախի հարցն անտարբերության մատնելը, առաջնային օրակարգ չմղելը խոսում է այս իշխանության հստակ դիրքորոշման մասին․ Տիգրան Աբրահամյան

Արցախի հարցն անտարբերության մատնելը, առաջնային օրակարգ չմղելը խոսում է այս իշխանության հստակ դիրքորոշման մասին․ Տիգրան Աբրահամյան

Արցախի հարցն անտարբերության մատնելը, առաջնային օրակարգ չմղելը խոսում է այս իշխանության հստակ դիրքորոշման մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջուկ գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի՝ Արցախ չայցելելը միանգամից մի քանի վատ ազդակի մասին է խոսում։

Ընդ որում՝ խոսքը միայն Արցախի համար խորհրդանշական օրերին չի վերաբերում, այլ առհասարակ։

Բնականաբար սեպտեմբերի 2-ին շատերը ֆիքսվել են Արցախում կայացած խորհրդանշական միջոցառումներին Հայաստանի ղեկավարների բացակայությանը, սակայն նույն այդ պաշտոնյաները պատերազմից հետո ընդհանրապես չեն այցելել Արցախ։

Արցախի հարցն անտարբերության մատնելը, առաջնային օրակարգ չմղելը խոսում է այս իշխանության հստակ դիրքորոշման մասին։ Սա վերաբերմունք է Արցախի և արցախցիների վերաբերյալ։

Եթե այս հարցը դիտարկենք նաև ադրբեջանական ճնշումների և ուլտիմատումների շրջանակներում, ապա եթե Հայաստանի իշխանությունը նույնիսկ այս հարցում է շարժվում Ադրբեջանի թելադրած խաղի կանոններով, ապա արդեն պարզ է, թե իրադարձությունների այս գործընթացին ինչ հնարավոր զարգացումներ են հաջորդելու։

Հայաստանի իշխանությունն իր դերը Արցախի հարցում տեսնում է միայն հումանիտար հարցերում, ինչը ևս, կարծում եմ՝ ժամանակավոր բնույթ է կրելու։

Գործող իշխանությունը երկիրը մտցրել է պարտությունների շղթա, որտեղ մեր երկիրը շարժվում է իր գլխին իջեցված օրակարգով՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի շահերի»,- գրել է նա։