Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Եվրամիությունը պետք է որոշում կայացնի մինչև 2022 թվականի մարտը ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անկախ արագ արձագանքման ուժերի ստեղծման հնարավորության մասին: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության աղբյուրը։
«Որպես Աֆղանստանի դասերից մեկը՝ ԵՄ երկրները քննարկում են մինչև 5 հազար մարդով արագ արձագանքման սեփական ուժերի ստեղծման հնարավորությունը, բայց այդ քննարկումներն ավարտելու համար անհրաժեշտ է համբերություն: Այս քննարկումը տեղի է ունենում «ԵՄ ռազմավարական կողմնացույց» անվտանգության եվրոպական նոր հայեցակարգի քննարկման շրջանակներում։ Այս փաստաթղթի առաջին նախագիծը կներկայացվի այս տարվա նոյեմբերին։ ԵՄ երկրների վերջնական որոշումը պետք է կայացվի հաջորդ տարվա մարտին»,- նշել է եվրոպացի դիվանագետը։
Նրա խոսքով՝ «ԵՄ ռազմավարական կողմնացույցի» նախապատրաստման հետ կապված հարցերը կքննարկվեն սեպտեմբերի 2-3-ին Սլովենիայում անցկացվելիք ԵՄ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
Աղբյուրը նաև նշել է, որ ռազմական կոնտինգենտի թվաքանակը կարող է հասնել 50 հազարի, սակայն ելակետային թվաքանակը քննարկվում է 5 հազարի շրջանակում: