Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ նիստին այսօր որոշում է կայացվել ձևավորել ինը կուսակցական հանձնաժողովներ, ինչպես նաև չորս ոլորտային կազմակերպություններ՝ կանաց, երիտասարդական, ուսանողական եւ մարզական։
ՀՀԿ ԳՄ նիստից անմիջապես հետո տեղի է ունեցել ՀՀԿ նոր խորհրդի անդրանիկ նիստը։
ՀՀԿ խորհրուրդը կուսակցության նախագահի տեղակալներ է ընտրել Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Մուշեղ Լալայանին, Վահրամ Բաղդասարյանին և Դավիթ Հարությունյանին։
Հանրապետականի խորհուրդը ընտրել է նաև կուսակցության հանձնաժողովների ղեկավարներին, համապատասխանաբար.
Կազմակերպչական հանձնաժողով - Ռուբեն Թադեւոսյանին,
Քաղաքական հանձնաժողով - Էդուարդ Շարմազանովին,
Պաշտպանության, անվտանգության եւ Արցախի հարցերով հանձնաժողով - Տիգրան Աբրահամյանին,
Քարոզչական հանձնաժողով - Արտակ Զաքարյանին,
Իրավական հարցերի հանձնաժողով - Աննա Մկրտչյանին,
Տնտեսական հարցերի հանձնաժողով - Գագիկ Մինասյանին,
Արտաքին հարաբերությունների հանձնաժողով - Լիլիթ Բեգլարյանին,
Միջոցառումների կազմակերպման հանձնաժողով - Տարոն Մարգարյանին։
Մշակութային հարցերի հանձնաժողովի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա խորհրդի գալիք նիստերի ընթացքում։
Խորհրդի որոշմամբ համապատասխան ոլորտային կառույցների ղեկավարներ ընտրվեցին.
Կանանց կազմակերպություն - Կարինե Աճեմյանը,
Երիտասարդական կազմակերպություն - Հենրիկ Դանիելյանը,
Ուսանողական կազմակերպություն - Արմեն Հարությունյանը,
Մարզական կազմակերպություն - Հովհաննես Գաբրիելյանը
Խորհրդի նիստին քննարկվել են նաև ներքաղաքական իրավիճակը, վերջին տարածաշրջանային և միջազգային զարգացումները, որոնց առնչությամբ Սերժ Սարգսյանը պատասխանել է կուսակիցներին հուզող հարցերին։