կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-21 22:46
Քաղաքական

Թուրքիան սպառնում է կործանել Եվրոպայի քաղաքական մտքի մեծագույն ձեռքբերումը՝ Վեստֆալյան համակարգը. քաղաքագետ

Թուրքիան սպառնում է կործանել Եվրոպայի քաղաքական մտքի մեծագույն ձեռքբերումը՝ Վեստֆալյան համակարգը. քաղաքագետ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանն անդրադարձել է Պուտին-Ալիև հանդիմանը և աշխարհաքաղաքական նոր տեղաշարժերին.

«Ռուսական Կոմերսանտը գրել է, որ Ալիևը Պուտինին բողոքել է՝ Ղարաբաղյան հակամարտության շուրջ Ֆրանսիայի և Եվրոպական Միության հետաքրքրության աճի վերաբերյալ։
 
Տարօրինակ զուգադիպությամբ նախագահ Պուտինի մամուլի խոսնակն այսօր բառացիորեն ասել է.
 
«Ռուսաստանը պատրաստ է ողջունել Ֆրանսիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորմանը միանալու մտադրությունը»։
 
Հ.Գ. Թուրքիան արդեն մի անգամ, 15-րդ դարում հսկայական հարված է հասցրել Եվրոպական քաղաքակրթությանը՝ գրավելով Կոստանդնուպոլիսն ու կործանելով գրեթե ամբողջ արևելաեվրոպական քաղաքակրթությունը։
 
Այսօր Թուրքիան սպառնում է կործանել Եվրոպական քաղաքական մտքի մեծագույն ձեռքբերումը՝ Վեստֆալյան համակարգը, միջազգային հարաբերությունների ներկա կարգը։
 
Թուրքիայի կողմից աշխարհակարգի դեմ ուղղված այս լկտի արշավը, եթե չկանգնեցվի Արևմուտքի և իրեն «Երրորդ Հռոմ» հռչակած Մոսկվայի կողմից, ապա մի օր Եվրոպան նորից թուրքերին դիմավորելու է Վիեննայի մերձակայքում, իսկ Ռուսաստանը լավագույն դեպքում ստիպված է լինելու կիսել պետությունը թյուրքական տարրի հետ»։