|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Թուրքիայում դատարանները 2018-2020 թվականներին պատասխանատվության են ենթարկել ավելի քան 29 000 մարդու նախագահ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար, հաղորդում է Sözcü թերթը՝ հղում անելով արդարադատության նախարարությանը:
Անցած տարի 9973 մարդ հայտնվել է դատարանում վերոնշյալ մեղադրանքով, այդ թվում 152 արտասահմանցի եւ 290 երեխա:
Ընդհանուր թիվ 34,4 տոկոսի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել: 2018 թվականին, երբ մտցվեց նախագահական համակարգ, դատարանի առաջ կանգնեց 6326 մարդ, 2019-ին՝ 13990 մարդ: