ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
«Հեսա ներդրումները կգան։
 
Երբ «Ալֆան» է մտնում ձեռնարկություններ, մասնավորապես՝ պղնձամոլիբդենային կոմբինատ, ապա ներդրումները կհորդան։
 
Այստեղ ասելիք և անելիք ունեն բոլորը` գործարարների միություն, գործատուների միություն, հանրային և պետական շահերով հետաքրքրված բոլոր հասարակական կազմակերպությունները։
 
Չի կարելի նման կերպ մտնել ձեռնարկություններ, սա վատ օրինակ է և ուղիղ հարվածում է մեր երկրի վարկանիշին՝ որպես տնտեսական գործընկեր»։