|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին առաջադրված մեղադրանքը անօրինական է, քննչական կոմետի մոտ ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ անցած գիշերը Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Վերջինս պաշտպանի հետ ծանուցման ժամին ներկայացել է, սակայն ոչ ոք նրան ներս չի թողել: Մոտ 10 րոպե հետո դիմակավորված անձինք մոտեցել են, Զաքարյանին գցել գետնին, ապա պաշտպանին մի կողմ հրելով՝ Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ։
Իսկ շաբաթ օրը ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ եւ ակնհայտ ապօրինի կերպով նիստ էր գումարել եւ բավարարել դատախազության՝ Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը: