Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա հերթական քաղաքական հետապնդումն է Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ։ Եթե այս իշխանությունները երեք տարի առաջ հայտարարում էին, որ մենք ժողովրդավարության բաստիոնն ենք, այսօր կարող ենք ասել` ոչ թե օրենքի դիկտատուրա է ուզում հաստատել Փաշինյանը, այլnմեկ անձի։ Այս մասին ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։
«Սա ոչ թե ապօրինություն է, ոչ թե անօրինականություն է, այլ անբարոյականություն է, և վերջ»,- նշեց Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով` Սյունիքի համայնքապետերն առաջինն էին, որ իրենց հստակ դիրքորոշումն էին հայտնել պատերազմի ավարտից հետո՝ հասկանալով, որ այս մարդիկ մեծ խնդիրներ են ստեղծում Սյունիքի անվտանգության համար։
«Անխոս, սա անձնական հաշվեհարդար է, երբ դու բերման ենթարկելիս հրամայում ես գետnին պառկեցնել, հատուկ շոու ներկայացում անել։ Բայց մենք սրան հակազդեցություն ունենալու ենք, վաղվանից էլ սկսած` տարբեր գործողություններ ենք իրականացնելու, որպեսզի պաշտպանենք օրինակությունը և մեր համայնքապետeրին»,- ընդգծեց Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։