կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-12 18:25
Մշակույթ

10-ամյա Ալինա Մամիկոնյանը՝ «Իսպանիայի ձայնը» երաժշտական մանկական նախագծում (LaVozKids VI)

10-ամյա Ալինա Մամիկոնյանը՝ «Իսպանիայի ձայնը» երաժշտական մանկական նախագծում (LaVozKids  VI)

Տաղանդաշատ փոքրիկ հայուհին ծնվել ու մեծացել է Բարսելոնա քաղաքում: Երգում է 6 տարեկանից և դպրոցում սովորելուն զուգընթաց հաճախում է երգարվեստի դասընթացների: Ալինային դասավանդող ուսուցիչը, պայմանավորված նրա հզոր վոկալային տվյալներով, աղջնակի աստեղային խոստումնալից ապագայի վերաբերյալ համոզմունքներ ունի ու վստահեցնում է, որ մեր փոքրիկ հրաշքին մեծ հաջողություններ են սպասվում:

Ալինայի մայրը՝ Իննա Թառոյանը պատմում է, որ աղջիկը պարբերաբար մասնակցում է համերգային ցերեկույթների, երաժշտական միջոցառումների:

Փոքրիկ երգչուհին իր ուսուցչի կողմից առաջարկ ստանալով՝ մասնակցում է «Իսպանիայի ձայնը» երաժշտական մանկական նախագծին, անցնում է քաստինգը` 25 հազար ընտրված երեխաներից լավագույն 100-ի կազմում, ապա հաղթահարելով առաջին` «Կույր լսումներ» փուլը, կրկնակի Գրեմմի մրցանակակիր, հանրահայտ Ռոսարիո Ֆլորեսի մարզչային թիմում ընտրվում է «Լավագույն լատինո երգիչ» անվանակարգում։

Թերևս ամենաուշագրավն այն է, որ այս «մեծ» փոքրիկը բազմահազարանոց լսարանին ըստ արժանվույն ներկայացրեց իր պատմական հայրենիքը` քաղաքակրթության օրրան Հայաստանն ու հնագույն ստեղծագործ հայ ժողովրդին։

Անկախ մրցույթի արդյունքներից՝ Ալինան հստակ որոշել է, որ երգչուհի է դառնալու ու խոստանում է, որ բոլոր բեմերից խոսելու է իր հայ լինելու մասին:
 
Շնորհավորում ենք...