Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրեր առաջ Ադրբեջանը երկրում հավատարմագրված բազմաթիվ երկրների դեսպանների և դիվանագիտական առաքելությունների անդամների (մոտ 40 մարդ) տարել էլ դավադրաբար իրենց հանձնված հայոց բերդաքաղաք Շուշի։
Արդեն տևական ժամանակ ղեկավար չունեցող մեր դիվանագիտական գլխավոր կառույցը՝ ԱԳՆ–ն, հանցավոր լռություն է դրսևորում օկուպացված հայկական քաղաք դիվանագետներ տանելու կապակցությամբ, մինչդեռ պետք էր նվազագույնը կանչել Շուշի այցելած օտար երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու նրանց հանձնել բողոքի նոտա։
Շուշի էին այցելել Ավստրիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Աֆղանստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, Խորվաթիայի, Հորդանանի, Իսրայելի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Կորեայի, Կատարի, Լատվիայի, Հունգարիայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Հունաստանի, Մարոկկոյի, Նիդերլանդների, Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Հունաստանի, Բելգիայի, ԱՄԷ-ի, Չիլիի, Էստոնիայի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Լիտվայի, Լիբիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սուդանի և Վենեսուելայի ներկայացուցիչները։
Այս երկրներից որոշները ՀՀ–ի դաշնակիցներն են ՀԱՊԿ շրջանակներում, որոշների հետ Հայաստանն ունի ջերմ հարաբերություններ, սակայն առավել քան զարմանալի և տխրեցնող է մեզ «բարեկամ» համարվող Հունաստանի ներկայացուցչի ներկայությունը Շուշիում։ Հունաստանն ինքն էլ ունի խնդիրներ Թուրքիայի հետ՝ կապված հունապատկան կղզիների, Կիպրոսի և Միջերկրականի ջրերի խնդրով, իսկ Թուրքիային անվերապահորեն աջակցում է Ադրբեջանը։
Ցավալի է, որ Ադրբեջանի՝ ամենօրյա հակահայկական իրադարձությունների, Արցախի դեմ ոտնձգությունների ֆոնին, ՀՀ դիվանագիտական կորպուսը որդեգրել է «ջայլամային քաղաքականությունը»։