Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մխիթար Զաքարյանի թևի վրա հրազենային վիրավորում կա դեռ պատերազմին մասնակցելու ժամանակից, մենք դեռ կանդրադառնանք, թե ինչ է տեղի ունեցել նրա վիրավորման հետ բերման ենթարկելիս՝ ըստ Yerkir.am-ի ասաց Մեղրիի արդեն նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ՀՀ քննչական կոմիտեի շենքի առջև լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ բոլոր նորմերը անցել են, և եթե իրավապահները փորձում են հանցագործությամբ օրինականություն հաստատել, ապա դա անհնար է։
«Նույնիսկ դիմակավորված և ինքնաձիգներով անձանց ներկայությունն այս իրավիճակում ինքնին լիազորությունների անցում է, որովհետև մենք չենք կարող ցանկացած դեպքում նման իրավիճակում մարդուն պառկեցնել գետնին, դու չես կարող հիմնավորել՝ իբրև թե վնասազերծում ես, չես կարող վտանգ տեսնել, պաշտոնական լիազորությունների անցման համար այս պահին տուգանքով պատժվող հանցագործության համար, որը անձի կամ կյանքի համար վտանգ չներկայացնող հանցագործություն է, ինքնակամ ոստիկանություն ներկայացած մարդուն ոստիկանության շենքի մոտ բերման ենթարկելն ակնհայտ է, որ այլ նպատակ է հետապնդում»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ Մխիթար Զաքարյանը անձամբ ներկայացել է ոստիկանական բաժանմունք, սակայն, մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։
Համառ ջանքերից հետո փաստաբաններին ևս ներս են թողել և հետագա գործողությունների ընթացքում պարզվել է, որ 2 օր է ոստիկանության աշխատակիցներն ակնհայտ անօրինական գործողություններով և կեղծիքներով հիմքեր են նախապարաստել Մ․ Զաքարյանին ձերբակալելու համար, «որպեսզի իրականացանեն այս խայտառակ մասկի-շոուն»։
Ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Ձերբակալման հիմքն այն ակնհայտ կեղծ տեղեկություններ են, թե իբրև ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները բազմաթիվ այցեր են կատարել Մխիթար Զաքարյանի տուն, սակայն դռները փակ լինելու պատճառով չեն կարողացել քննիչի մոտ ներկայանալու ծանուցագիր հանձնել։ Այնինչ իրականում ոստիկանները տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամը հատուկ տանը սպասում է, որպեսզի հանձնեն ծանուցագիրը։
Մանրամասն՝ տեսանյութում․