Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության իշխանությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, իսկ այժմ քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանին պարգեւատրել է Արիության մեդալով:
նիկոլն ու արայիկը պարգեւատրում են, արիի կոչում են տալիս Քյարամյանին։ Գնահատեցի՞ք, թե ուր ենք հասել։ Սա շարունակական ծաղրանք է մեր պետականությանը, մեր իսկական հերոսներին: Մնում է մեր իսկական հերոսներին, որոնց մարմինն ամփոփված է Եռաբլուրում, հայտարարեք ազգի դավաճան։ Դե եթե Քյարամյանն արի է, ապա մեր տղերքն էլ … Եթե Քյարամյանն է արի, ապա ովքե՞ր են Աբգարը, Մխիթարը, Կարենը, Հայկազը, Գոռը, Վարդանը, Հարությունը, մյուս, մյուս տղերքը, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար, ովքեր կռվեցին եւ վիրավորվեցին կամ հրաքով ողջ մնացին:
Ո՞վ է Քյարամյանը: Ի՞նչ է արել: Ասում են՝ կազմակերպել է Շուշիի պաշտպանությունը: Իրո՞ք: Լավ, եթե դա նույնիսկ այդպես է, ապա Շուշիում այսօր ադրբեջանցիներ են: Քյարամյանին հանգիստ խղճով կարող են պարգեւատրել ադրբեջանցիները:
Ի՞նչ է կատարվում մեր երկրում, որքա՞ն է տեւելու այս հոգեխանգարմունքը: Մի՞թե ոմանք խաբվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հրապարակած արդյունքներից: Մի՞թե ձեզ թվում է, որ մոռացանք պատերազմ ու պարտություն բերողների, Շուշին հանձնողների, բանակը կազմաքանդողների, մեր տղերքին սպանածների մասին: Չշշկռվեք:
Ոչինչ չի մոռացվել։ Ոչինչ չի մոռացվելու։ Ձեզ չեն փրկելու ոչ ապօրինի կալանավորումները, ոչ համատարած բերման ենթարկումները։ Սա էլ կանցնի, բայց ձեր արած չարիքի համար մանրամասնորեն պատասխան եք տալու։ Չկասկածեք։ Առայժմ այսքանը:
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար