կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-23 18:27
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրդ ասում էր՝ վարչապետ չդառնաս, որովհետեւ գիտեր, թե դու ով ես․ Գեղամ Նազարյան

Նիկո՛լ, գոնե մի վայրկյան մարդ եղիր, մի վայրկյան  քո կնոջ կաբլուկի տակից դուրս արի ու հրաժարական տուր, հերիք եղավ, ամոթ է՝ ըստ Yerkir.am-ի Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավքին ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին անհետ կորած է։

«Աննա՛, ես քեզ էլ եմ լավ ճանաչում, թող այդ տղան հանգիստ հրաժարական տա։ Թող գա նստի ոչ թե ժողովրդի դատի առաջ, այլ դատարանի առաջ»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Դիմելով Փաշինյանին նա ասաց՝ եթե մի հոգի էլ փարված է հողին, ու  դեռ չեն գտել, դո՛ւ ես թիվ մեկ մեղավորը, դու ի՞նչ ապագայից ես խոսում։

Գեղամ Նազարյանը մի դեպք պատմեց Նիկոլ Փաշինյանի տատիկից, ով Նազարյանին իրենց տանն էր հյուրընկալել ու ասել, որ  բոլորը պետք է ապրեն այնպես, որ իրենց գործը երեւա․ «Դու լավ տատ ունեիր, ինչո՞ւ չլսեցիր տատիդ։ Քո հայրն ասում էր՝ վարչապետ չդառնաս, որովհետեւ ինքը գիտեր, թե դու ով ես։ Այդ ի՞նչ ուժեր ստիպեցին քեզ գալ ու քանդել այս երկիրը։ Դու ի՞նչ իրավունք ունես խոսել ապագայից, երբ  Ավետարանոց, Շուշի, Հադրութ ես տվել»։

Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին չի սիրում, նա միայն մեկ սրբություն ունի՝ փողը՝ վստահեցրեց քաղաքագետը։

«Ինքը միշտ դժգոհ էր իր հորից, որովհետեւ կարծում էր, որ իր հայրը վատ է պահել իրեն՝ չհասկանալով, որ 90-ականներին բոլորն էին վատ ապրում, բայց ինքն ատում էր իր հորը, ատեց ամբողջ ազգին, եւ վրեժխնդիր եղավ մեզնից, որովհետեւ մենք միամիտ էինք»,- ասաց Նազարյանը։

Նա դիմեց նաև ոստիկաններին․ «Վահի՛կ ոստիկանապետ, դու ախր ծիծաղում էիր Նիկոլի վրա, ո՞նց ես նրան պաշտպանում»։

Մանրամասն՝ տեսանյութում․