Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրու «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանությունը լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:
Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա լսել է երեխայի ձայնը, մոտեցել ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն: Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»: Բնածին արատ երեխայի մոտ չի հայտնաբերվել:
«Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Եղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն նորածին է՝ մի քանի ժամ առաջ ծնված», - ասել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանն՝ ավելացնելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք: Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով, կեղտոտ ու անխնամ:
«Երեխան կմնա վերակենդանացման բաժանմունքում՝ տաքացնող սեղանիկի վրա այնքան մինչև իրավիճակը կարգավորվի: Կլինի բժիշկների հսկողության տակ», - նշել է Մարգարիտա Հարությունյանը: