|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և կանխարգելման ԱԱՏՄ կարողությունների գնահատման նպատակով Հարավային Կովկասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը շրջայց են կատարել «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում։
Շրջայցի ընթացքում Սուրեն Ամիրյանը և հսկիչ կետի պետ Հայկ Կարապետյանը ներկայացրել են Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքը։
Կանխարգելմանն ուղղված աշխատանքների և Տեսչական մարմնի կարողությունների գնահատումն իրականացվել է վիզուալ, գնահատման թերթիկի միջոցով։
Գնահատող խումբը կքննարկի և արդյունքները ԱՀԿ-ն կներկայացնի հայկական կողմին։