|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Նախարարությունից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։
Նախարարի պաշտոնակատարը խնդրել է գլխավոր դատախազի հանձնարարականը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք տալու համար։