Ռազմական փորձագետ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը գրում է.
«Օրեր առաջ այս այլանդակությունը տեղադրվել է Հադրութ քաղաքում՝ ադրբեջանական բանակի 103-րդ տարվա առթիվ։ Կոչվում է «Երկաթյա բռունցք»։
Քանի որ ես հոգու խորքում հավերժ և անուղղելի լավատես եմ, խնդրում եմ, երբ Հադրութն ազատագրվի, չփչացնեք այս փչացվածքը։ Այն պետք է տեղադրվի Հայաստանի հետագա ամենաարևելյան սահմանին, հավանաբար Կուր գետի վրա ինչ որ միջագետք կղզյակում։ Բայց տեղադրվելուց առաջ պետք է միջնամատը բացել և ուղիղ դիրքում տնկել։ Այսքանը։
Քանի դեռ հայրենազգացողություն ունեցող հայ անհատներ կան՝ Հայկական Լեռնաշխարհն օտար զավթիչների հայրենիք չի դառնալու՛, անկախ նրանից, որ այսօր մեծագույն մասը օտար պետությունների վարչատարածքային միավորներ են։
Իմ հավատն ինձնից երկար է ապրելու»: