Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յոզղատ նահանգի Բոզոք համալսարանի հնագիտության բաժնի կողմից իրականացվող հնագիտական ուսումնասիրությունների շրջանակներում թուրք գիտնականների մի խումբ է այցելել Սորգուն գավառի Գարիփլեր գյուղ և տեղում հետազոտել պատմական հուշարձանները։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրի՝ արդեն իսկ առաջին քայլերն են ձեռնարկվել Յոզղատ նահանգի Սորգուն գավառին ենթակա Գարիփլեր գյուղի պատմական եկեղեցին վերականգնելու ուղղությամբ։
Հրապարակման մեջ նշվում է, թե հնագետներին նման ուսումնասիրություն կատարելը թույլատրվել էր 2017 թ․, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության Մշակութային հարստությունների և թանգարանների գլխավոր տնօրինության կողմից։ Գիտնականների խումբը 5 տարի տևած ուսումնասիրություններն ամփոփելով՝ զեկույց է պատրաստել։ Նրանք ուսումնասիրել են նաև Գարիփլեր գյուղի եկեղեցին։
Լուրի համաձայն՝ Յոզղատ նահանգի եկեղեցիների մի մասը վերանորոգվելուց հետո վերածվել է մզկիթի։ Ինչ վերաբերում է վերջերս վերականգնված եկեղեցուն, ապա այն հունական ծագում ունի և նախկինում օգտագործվել է ոչ միայն որպես եկեղեցի, այլ նաև՝ վանք։ Մինչ վերջերս սույն եկեղեցին տեղի բնակիչների համար կատարել է թե՛ մզկիթի և թե՛ դպրոցի գործառույթ։
Տեղի բնակիչները թուրքական իշխանություններից խնդրում են հնարավորինս արագ վերջնականապես նորոգել եկեղեցին, որը մոտավորապես 1700-ական թվականներին էր կառուցվել և այն ծառայեցնել տեղում զբոսաշրջության զարգացմանը։
http://www.ilerigazetesi.com.tr/guncel/gariplerde-inceleme-h66941.html
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net