կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-18 13:13
Քաղաքական

Սրբություն չունեցող վարձկաններ․․․

Սրբություն չունեցող վարձկաններ․․․
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, գրասենյակի կազմավորման օրվանից Սփյուռքին ու պետությանը մեկ լումայի օգուտ չբերած, փոխարենը՝ պետական բյուջեից ռոքֆելերյան պարգևավճարներ շորթած՝ ամերիկաբնակ ոմն Զարեհ Սինանյանի մերկապարանոց հայտարարություններին՝ մեջբերելով նաև այդ առթիվ Հարութ Սասունյանի արձագանքը.
 
«Ստախոսությունը սրանց միակ գործիքն է։ սինանյանի նմանները շարունակ թունավորեցին մեր հասարակությունն ու Սփյուռքը։
Ահա Հարութ Սասունյանի պատասխանը այս ստահակին․ «Սինանյանը մեծ ստախոս է։ Քրքորյանն ու իր թիմը չեն փախել Հայաստանից։ Նրանք մնացել են և հաջողությամբ ամբողջացրել 242 մլն դոլարի ծրագիր։ Սինանյանը չպետք է քաղաքական քարոզչության մասնակից դառնա։ Նա վարձատրվում է աշխատելու համար և ոչ թե հանուն Փաշինյանի ստելու։ Շատ ամոթալի է»։
 
Ահա այսպիսի ապտակ ԱՄՆ-ից, Հարութ Սասունյանից, Քրքորյանի հիմնադրած  «Լինսի» հիմնադրամի գործադիր տնօրենից։
 
Իսկ սրա նման ստախոս վարձկանները տարիներ շարունակ թունավորեցին ու պառակտեցին մեր հասարակությունը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։
 
Բայց անգամ ամոթը սրանց համար չի։ Սրբություն չունեցող վարձկաններ․․․»։