Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Գրիգորյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Փաստորեն, թե՛ Հենրիխ Մխիթարյանի մոր վրա վերջին գրոհը, թե՛ Հենրիխին ամեն ձևով ընկճացնելը, թե դիվանագիտական անձնագրից զրկելը իրականում պայմանավորված է նրանով, որ Հենրիխը 2018թ.-ի գարնան իրադարձությունների ժամանակ մեծն առաջնորդի կողքը կանգնելու առաջարկին չի արձագանքել։
Հենց այդ նույն պրիզմայով է պետք նայել շախմատի ֆեդերացիան գրոհելու և Մխիթար Հայրապետյանին կասկածելի պայմաններում Երևանի ֆեդերացիայի նախագահ ընտրելու հանգամանքը։ Սրանք մուռ են հանելու բոլոր նրանցից, ովքեր ավելի բարձր եղան, քան րոպեական իրադարձությունները։ Եվ իրենց չի հետաքրքրում ոչ Մխիթարյանի ներդրումը, ոչ շախմատիստների օլիմպիական հաղթանակները։ Մարզիկներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ... շատերը գերադասեցին մնալ ողջ ժողովրդի սեփականություն, այլ ոչ թե կիսագրագետ լակոտների ծառա։ Եվ դրա համար նրանք պատժվելու են ճղճիմ իշխանության կողմից։ Որովհետև սրանց համար սրբություններ չկան։
Բայց մեր` երկրի իսկական քաղաքացիների պարտքն է պաշտպանել այն մարդկանց, որոնք ծառայել են ողջ պետությանը, բերել ու բերում են փառք ու պատիվ մեր հայրենիքին։ Մենք ուրախանում ու հպարտանում էինք նրանցով, իսկ այսօր եկել է նրանց անհայրենիք բաշիբոզուկներից պաշտպանելու պահը։
Հ.Գ. Համոզված եմ, որ եթե Շառլ Ազնավուրը չմահանար, սրանք մուռ կհանեին նաև Շառլից` վերջինիս զուսպ պահվածքի ու Նիկոլին միանալու կոչին չարձագանքելու համար։ Սրանք սրբություն չունեն»:
Հիշեցնենք՝ հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, որն ավելի քան մեկ տասնամյակ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում և մի քանի ընտրություններում նաև ՀՖՖ գործկոմի անդամ է ընտրվել, ՀՖՖ նախագահի ընտրության օրը դուրս էր մնացել գործկոմի անդամների ցուցակից և ընտրություններից հետո չէր կարողացել զսպել զայրույթը:
Նա, մասնավորապես, նշել էր.
«Այսքան տարի է` ես աշխատում եմ ֆուտբոլում, և կարելի է ասել, որ կյանքիս հիմնական մասը ֆուտբոլում եմ անցկացրել, նման խայտառակ ընտրություններ չեմ տեսել: Ամեն ինչ պլանավորված ու ծրագրված էր, ու արեցին այն, ինչ ուզում էին: Կոնկրետ իմ դեմ հատուկ աշխատանք էր տարվել, որպեսզի ես չհայտնվեմ ՀՖՖ գործկոմում: Երևի ես իրենց խանգարում էի»:
Մխիթարյանի մոր խոսքերից հետո էլ սկսվել էր նրա նկատմամբ «գրոհը»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Մյուս թեկնածուն ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանն էր։ Մելիքբեկյանը ստացավ 13, Թովմաս Գրիգորյանը` 7 քվե։