Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ասում ենք, գուցե մեծամտություն թվա, էն մարդիկ ենք, որ պատրաստ ենք այս բեռը մեզ վրա վերցնել։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք աշխատել 24 ժամ։ Աշխատելու ենք շաբաթը յոթ օր, բայց երկիրը էս վիճակից հանելու ենք,-ըստ Yerkir.am-ի, Ամասիայում հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Դաշինքի առաջնորդն ասաց, որ հավատում է սրան, այլապես այսպիսի բեռի տակ չէր մտնի։
«Իմ կարգավիճակում կրիտիկական պայմաններում երկու անգամ մտել եմ պատասխանատվության տակ եւ պատվով կատարել։ Մենք ընդհանուր հարցերը բաժանում ենք երկու խմբի՝ անվտանգություն, տնտեսական վերելք եւ համերաշխություն»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։