կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 12:29
Քաղաքական

Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին․ վարչական դատարանն անվավեր է ճանաչել «Պատիվ ունեմ»-ի թեկնածուին վերաբերող ԿԸՀ որոշումը

Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին․ վարչական դատարանն անվավեր է ճանաչել «Պատիվ ունեմ»-ի թեկնածուին վերաբերող ԿԸՀ որոշումը

Վարչական դատարանը երեկ երեկոյան անվավեր է ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 129-Ա որոշումը:

Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Վարչական դատարանը հետևյալ կազմով՝ նախագահող դատավոր՝ Դանիել Դանիելյան, դատավոր՝ Արգիշտի Ղազարյան, դատավոր՝ Սամվել Հովակիմյան, դատավոր՝ Ալեքսանդրա Հարությունյան, դատավոր՝ Միքայել Մելքումյան, վճռել է՝ ԿԸՀ հանձնաժողովի 08.06.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 129-Ա որոշումը ճանաչել անվավեր:

Մնացած՝ Միհրան Պողոսյանին որպես «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի 11-րդ համարով գրանցված թեկնածու ճանաչելու պահանջի մասով, հայցը մերժել:

Դատարանի վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ որոշման՝ Միհրան Պողոսյանը վերջին չորս տարում ՀՀ-ում չի բնակվել, ՌԴ համալսարանից ներկայացված փաստաթղթերում անճշտություններ էր գտել, և մերժել գրանցումը: