|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
«Արմավիրի մարզն իր մեջ ներառում է հայոց չորս մայրաքաղաքները՝ Արմավիր, Երվանդաշատ, Վաղարշապատ, Վագարան։ Արմավիրը ներառում է հայոց հոգևոր կրոնական կենտրոնը՝ Էջմիածինը։ Արմավիրը հայ ժողովրդի պայքարի խորհրդանիշն է իր Սարդարապատով։ Արմավիրը ներառում է հայոց տնտեսական հզորության երկու խորհրանիշ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանն ու Մեծամորի ԱԷԿ-ը»,- Արմավիր քաղաքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Այսօր այդ հզորությունները միավորելու համար եկել է «Հայաստան» դաշինքը։ Դաշինք, որը մի կողմից կառուցված է հայ ժողովրդի վերջին շրջանի արժանապատվությունը մարմնավորող Սյունյաց աշխարհից՝ ի դեմս «Վերածնվող Հայաստանի» և համայն հայության իրավունքների պաշտպանություն իրականացնող ՀՅԴ-ից։ Այս դաշինքին առարկայական, հաղթող կեցվածք տվող և ապագա հաղթանակը երաշխավորողը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է», - ասաց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։