Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը և նրա կինը դատարան են ներկայացրել 4 հայց պատվի և արժանապատվության պաշտպանության և 10 մլն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցման վերաբերյալ. հայտնում է РИА Новости-ն:
Հայցը ներկայացվել է News Media հոլդինգի մի քանի թերթերի դեմ, որոնք ղեկավարում է Արամ Գաբրիելյանովը:
Դատարան դիմելու պատճառ են դարձել հոդվածները, որոնցում նշվել է դերասանի արտաամուսնական երեխաների մասին:
Հոդվածները հրապարակել են Экспресс-газета, Твой день, Жизнь պարբերականները։