Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Քիչ առաջ Մելիք Ադամյան փողոցում գտնվող` ՀՀ կառավարության նիստերի դահլիճի մուտքի առջև հոծ բազմություն էր հավաքվել, գերակշիռ մասը` տղամարդիկ:
Հանրապետության տարբեր մարզերից և ԼՂՀ-ից հարյուրավոր քաղաքացիներ եկել էին մասնակցելու «Արցախ» հայրենակցական միության համաժողովին: Հետաքրքրական է, որ քաղաքացիներից ոչ ոք տեղյակ չէր, թե որն էր իրենց այդտեղ բերելու առիթը: Մի մասն ասում էր` ինչ-որ հանրապետականների ժողով է, մյուսներն ընդհանրապես չգիտեին` որտեղ են գտնվում:
Yerkir.am-ի հետ զրույցում «Արցախ» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը նշեց, որ այսօր իրենք հայտարարելու են գործող նախագահին սատարելու մասին: «Հայրենակցական միության շրջանային և գյուղական համայնքների ներկայացուցիչները եկել են այստեղ` իրենց խոսքն ասելու գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ»,- նշեց պատգամավորը:
Բայց թե ի՞նչ են ասելու միջոցառումից անտեղյակ քաղաքացիները, պարզ չէ: